Obituaries
Narek Nazaryan Նարեկ Նազարյան
2/23/2003 - 12/11/2022
Obituary For Narek Nazaryan Նարեկ Նազարյան
ՆԱՐԵԿ ՆԱԶԱՐՅԱՆ
մահախոսական
Լուրը բոլորիս տակն ու վրա արեց.Անասելի խորն է այս ցավը , անհամատեղելի է կյանքի հետ ։
Ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Նարեկը այլևս մեզ հետ չէ։ Այո, նա մեզ հետ չէ․ Այլևս հավերժությունն է նրա տունը ։ Աշխարհը մեզ համար անդառնալի կերպով փոխվեց . այժմ այս աշխարհում արևի շողը առաջվա պես չի բացվի մեզ համար ։ Եվ հիմա արդեն, ստիպված ենք մի ելք գտնել, ուժ և հավատք, ապրելու նրա բացակայությամբ:
2003 թ - ի Փետրվարի 26 - ին , մայրաքաղաք Երևանում , Արսեն և Մակա Նազարյանների տանը ուրախություն էր, մեծ ուրախություն․ լույս աշխարհ էր եկել անդրանիկ զավակը ՝ Նարեկը ։ Նրանց երջանկությունը ասես սահմաններ չուներ ։ Եվ հենց այդ օրից էլ նրա հետ կապվեցին սիրասուն ծնողների անվերջ թվացող երազանքներն ու ապագան ։ Նրանով էր բացվում առավոտը և նրանով վերջանում ամեն մի օրը ։ Ժպիտ պարգևող , աշխույժ ու ժպտերես Նարեկը վայելում էր սիրելի ծնողների սերն ու հոգատարությունը ։ Մանկության երջանիկ ու անհոգ օրերը անցնում են մեկը մյուսի ետևից , անցյալում թողնելով միայն ժպիտ ու մանկական խենթություններ ։ Երեք տարի անց Նազարյանների տունը կրկին լցվում է մանկան ճիչով , Տերը նրանց է պարգևում չքնաղ Նատալիին ։ Նարեկը յուրակատուկ սիրով և խնամքով էր վերաբերվում սիրելի քրոջը և նրա համար եղավ սիրելի եղբայր ու պաշտպան ։ Երեխաները հասակ էին առնում ծնողական անսահման սիրո և հոգատարության մտնոլորտում ։ Փոքրիկ Նարեկը 2009 թվականից սկսեց հաճախել Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոց ։ Նա հիանալի աշակերտ էր, ընդունակ ու խելացի, ով ողջ ուսմնական տարիների ընթացքում ցուցաբերում էր բարձր առաջադիմություն և յուրաքանչյուր տարվա վերջում պարգևատրվում էր գովասանագրով ։
Նարեկը առաջադեմ էր ու նպատակասլաց, ձգտող և բարեկիրթ ։ Դրա համար էլ բոլոր ուսուցիչներն ու աշակերտները նրան սիրում էին առանձնահատուկ կերպով ։
2017 թ - ին Նազարյանների ընտանիքը տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ։ Այստեղ էլ Նարեկը շարունակում է իր ուսումը և ընդունվում La Crescenta - ի Valley ավագ դպրոցը ։
Դպոցն ավարտելուց անմիջապես հետո Նարեկը աշխատանքի է ընդունվում Բեվերլի Հիլլզ - ի LEXUS ընկերությունում և այդ ընթացքում շարունակում է իր կրթությունը Glendale Community College- ում : Այնտեղ նույնպես Նարեկը ցուցաբերում է բարձր առաջադիմություն և դառնում բոլորի կողմից սիրված աշակերտ ։ Նարեկի ձգտումներն ու երազանքները անվերջ էին ։ Նա համառ էր իր որոշումների մեջ, ինչը և օգնում էր նրան չկոտրվելու և առաջ գնալու ։
2022 թ - ին Glendale Community College- ն ավարտելուն պես ընդունվում է Woodbury համալսարան և զուգահեռաբար աշխատում է National Auto ընկերությունում ։ Բոլորը գիտեին , որ Նարեկը նպատակասլաց գեղեցիկ երազներով պետք է մտներ մեծ կյանք , դառնալով իր ծնողների հպարտությունը ։ Նա հիանալի զավակ էր , սիրելի եղբայր , հուսալի ընկեր և ամուր հենասյուն իր ընտանիքի համար ։ Նարեկը դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու և իրականացնելու բոլոր այն երազանքները, որ կապված էին իր հետ ։ Ցավոք , չարագույժ դիպվածը ընդհատեց նրա գարուն կյանքը Դեկտեմբերի 11 - ին , ծանր բաժանման ցավն ու վիշտը թողնելով իր ընտանիքին ու հարազատներին ։ 19 գարուն միայն ապրած, իր կյանքն ու նպատակները անավարտ թողած հեռացավ աշխարհից, տանելով իր հետ մի ամբողջ աշխարհ ։ Մեր անգին գանձ, առանց քեզ մեր աշխարհն ու կյանքը էլ երբեք նույնը չեն լինելու ։ Քեզ պահելու ենք մեր սրտերում, թանկ հիշատակներդ փայփայելու ենք քանի կանք ։
Condolences
Add a Candle or Spiritual Image
Click below to add to your message.
/candles/candle-blue-unlit.gif)
/candles/candle-green-unlit.gif)
/candles/candle-lavender-unlit.gif)
/candles/candle-orange-unlit.gif)
/candles/candle-pink-unlit.gif)
/candles/candle-red-unlit.gif)
/candles/candle-white-unlit.gif)
/candles/candle-yellow-unlit.gif)
/religious/dove.jpg)
/religious/cross-bible.jpg)
/religious/cross.jpg)
/religious/cross-draped.jpg)
/religious/cross-raised.jpg)
/religious/fish.jpg)
/religious/church.jpg)
/religious/torah.jpg)
/religious/crescent-star.jpg)
/religious/yin-yang.jpg)
/religious/chalice.jpg)
/religious/ten-commandments.jpg)
/religious/david-star.jpg)
/religious/menorah.jpg)
/religious/crescent-quran.jpg)
/religious/crescent-mosque.jpg)
Useful Links
Add Your Useful Link
Contact Us to have your link and message added here.
Please fill out the form below. We will contact suitable submissions with further details.
Modal title
Modal body text goes here.
Name and Email Address
To leave a condolence message, add photos, or add videos, please provide your name and email address
