Obituaries

'

Emma Sarksyan Եմմա Սարգսյան

5/17/1934 - 11/20/2022

Text:

Obituary For Emma Sarksyan Եմմա Սարգսյան

Էմմա Սարգսյան

___ Մահախոսական ___

Մեր հույսի դուռն է մայրս,

Մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան ամրոցն է մայրս...

Աշխարհ գալով , անկախ մեր կամքից , մեզ անբաժան ուղեկից են դառնում ուրախությունն ու տխրությունը , երջանկությունն ու դժբախտությունը ։ Եվ մերթընդմերթ ծովի ալիքների նման բարձրանալով ու իջնելով , ուղեկցում մեզ մինչ վերջին կանգառն այս կյանքի ։ Հարգելի սգո մասնակից բարեկանմեր և հարազատներ․ Այսօր մեզ բոլորիս համար հրաժեշտի օր է․ Այստեղ ենք , որ դեպի անծիր հավերժություն ճանապարհենք մեր սիրելի Էմմա տատիկին ։

Էմմա Սարգսյանը ծնվել է 1934 թ. Մայիսի 17 - ին մայրաքաղաք Երևանում։ Նրա ծնողները արևմտյան Հայաստանից էին , հայրը ՝ Սարգիս Սարգսյանը Մուշից , իսկ մայրը՝ Լիզան, Տիգրանակերտից ։ Ո՞վ կարող էր պատկերացնել , որ այս երկու երիտասարդների ճակատագրերը մի գեղեցիկ օր պետք է կապվեին միմյանց հետ, սկիզբ դնելու համար մի Աստվածատուր սերնդի, որի արմատները դեռ երկար պետք է ձգվեին ոչ միայն մայրենի հողում, այլ նաև մինչև հեռավոր երկրի ծայրերը ։ Մեկը մյուսից անկախ, Սարգիսը և Լիզան ներգաղթում են Դոնեցկ քաղաքը և այնտեղ իրար հանդիպելով ամուսնանում են։ Երջանկությունը երկար սպասել չի տալիս, շուտով ծնվում է նրանց անդրանիկ որդին ՝ Հակոբը ։

Ընդհամենը 1 տարի անց Սարգսյանների նորաստեղծ ընտանիքը բռնում է դեպի Հայրենիք տանող ներգաղթի ճամփան ։

Հայրենիքում նրանք բնակություն են հաստատում Երևան քաղաքի ամենահին թաղամասերից մեկում ՝ Կոնդում։

Մի քանի տարի անց Տերը նրանց է պարգևում գեղադեմ ու քնքուշ մի աղջիկ, ծնվում է Էմման ։ Երջանիկ ընտանիքը ասես ծլարձակում է իր արմատները մայրենի հողում և ստեղծում իր ամուր ու տաք բույնը ։ Տասներկու տարի անց Սարգսյանների ընտանիքը համալրվում է ևս մեկ զավակով, լույս աշխարհ է գալիս Աշոտը ։

Դեռևս փոքր տարիքից Էմման լի էր եռանդով ու աշխույժությամբ և որպես քույր , հատուկ խնամքով և հոգատարությամբ էր վերաբերվում իր երկու եղբայրներին ։ Էմման իր կրթությունը ստանում է Կոնդի Հակոբ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում ։ Դեռևս փոքր տարիքից, Էմման յուրահատուկ սեր ուներ երաժշտության և արվեստի նկատմամբ։ Մի գուցե պատճառը այն էր, որ նրան շրջապատում ու ոգեշնչում էին փոքր մորաքույրը՝ ժողովրդական դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանը և մյուս մորաքրոջ աղջիկը՝ նույնպես ժողովրդական դերասանուհի Գալյա Նովենցը ։ Անշուշտ , այդպիսի տաղանդաշատ մարդկանց մեջ մեծանալը չեր կարող իր բարի ազդեցությունը չունենալ ։ Դպրոցի դասերի հետ զուգահեռ Էմման հաճախում է երաժշտական դպրոց ։ Նա հիանալի կերպով կարողանում էր նվագել դաշնամուր և ակորդիոն ։ Մանկության ու պատանեկության տարիներին գալիս են փոխարինելու երիտասարդության վճռորոշ տարիները ։ 1953 թ - ին Էմման ընդունվում է Երևանի Պետական Համալսարան, Ռոմանո Գերմանական ֆակուլտետ , անգլերեն լեզվի մասնագետ դառնալու համար և հենց նույն թվականին էլ Էմման հանդիպում է Ալբերտ Հարությունյանին, ով սովորում էր նույն համալսարանի երկրաբանական ֆակուլտետում ։ Չորս տարի անց ՝ 1957 թ - ի Նոյեմբերի 6 - ին , Ալբերտը և Էմման ամուսնանում են միմյանց հետ և կազմում իրենց սիրով լի հայկական օջախը ։ Ուղիղ մեկ տարի անց նույն օրը ՝ 1958 թ - ի Նոյեմբերի 6 - ին լույս աշխարհ է գալիս նրանց սիրո առաջին պտուղը ՝ Ալլան ։

Համալսարանը ավարտելուց հետո, Էմման ընդունվում է աշխատանքի Արաբկիրի թիվ 54 միջնակարգ դպրոցում, որպես Անգլերեն լեզվի ուսուցչուհի և այնտեղ աշխատում երկար 35 տարիներ ։

Նա հաճախ էր պարծենում , որ ողջ կյանքում աշխատել է միայն իր սիրելի աշխատանքով և իր աշխատանքային գրքույկում կար միայն մեկ աշխատատեղի անուն ։ 1960 թ - ին ծնվում է անդրանիկ որդին ՝ Գրիքորը, իսկ 1964 թ - ին լույս աշխարհ է գալիս նրանց երրորդ զավակը ՝ Հասմիկը ։ Ալբերտը և Էմման յուրահատուկ խնամքով ու հոգատարությամբ են մեծացնում սիրելի զավակներին , ապահովելով նրանց բարեկեցիկ կյանքն ու կրթությունը։ Նրանց համար ընտանիքը վեհություն էր , որով նրանք ապրում էրն իրենց ամեն մի օրը , անբաժանելի ու ամբողջական ։ Ամռանը, Երբ Ալբերտը մեկնում էր Հայաստանի տարբեր շրջաններ աշխատանքի որպես երկրաբան, Էմման զավակների հետ միասին մեկնում էր սիրելի ամուսնու մոտ և այնտեղ անցկացնում իրենց ամառային հանգիստը ։ Երեք զավակներն էլ գերազանց ավարտում են թե դպրոցը և թե համալսարանը,որից հետո շարունակում են իրենց գիտական աշխատանքներն ասպիրանտուրայում՝ Ալլան և Գրիքորը Մոսկվայում իսկ Հասմիկը Երևանում։ Էմման եւ ամուսինը անչափ ուրախանում և հպարտանում էին զավակների ամեն մի հաջողություններով և ձեռքբերումներով ։

Էմման նվիրված էր ոչ միայն իր ընտանիքին , այլ նաև իր սիրելի եղբայրներին ու նրանց ընտանիքներին ։

Ցավոք , երջանիկ օրերին գալիս են փոխարինելու ցավն ու տխրությունը ։ 1972 թ - ին կյանքից հեռանում է սիրելի հայրիկը ՝ Սարգիսը ։ Նրա մահը անասելի խորը վերք է թողնում Էմմայի և ողջ ընտանիքի սրտում ։ Տարիները թռչում են շատ արագ , ասես աչք թարթելու պես և մի պահ կանգ ես առնում, երբ զավակներդ արդեն հասունացել ու հասակ են առել ։

1987 թ - ին ամուսնանում է Հասմիկը և սիրելի ծնողներին պարգևում երկու հրաշալի թոռնիկներ ՝ Անին և տատիկի անվանակիրը ՝ Էմման ։

Իսկ արդեն 1991 թ - ին Ալլան ամուսնանում է Արմեն Հարությունյանի հետ և ունենում երկու չքնաղ դուստրեր ՝ Արաքսը և Լիզան։

1992 թ - ին Հասմիկը տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ ։ Մեկ տարի անց , Էմման նույնպես տեղափոխվում է Հասմիկի մոտ, որպիսի օգնի նրան երեխաներին հոգ տանելու հարցում։

Երեք տարի անց Ալբերտը իր մայրիկի , որդու և Ալլայի ընտանիքի հետ միասին տեղափոխվում են Միացյալ Նահանգներ և սիրելի ընտանիքը նորից վերամիավորվում է ։ Այստեղ Ալբերտը տեսողական խնդիրների պատճառով այլևս չի կարողանում աշխատել և Էմմայի վրա է ընկնում ամուսնու , սկեսուրի և թոռնիկների խնամելու ամբողջ հոգսը ։

Թոռնիկների հետ ժամանակ անցկացնելը Էմմա տատիկի սիրելի զբաղմունքն էր , նրանց հայեցի կրթելն ու դաստեարակելը տատիկը անում էր սուրբ պարտականությամբ ։

2004 թ - ին երկարատև հիվանդությունից վրա հասած մահը խլում է սիրելի ամուսնու՝ Ալբերտի կյանքը ։ Դեռ երեք ամիսը չբոլորած , կյանքից անժամանակ հեռանում է կրտսեր եղբայրը ՝ Աշոտը ։

Դաժան ճակատագիրը ասես անողորմ հսկայի պես, կոտրելով ցանկապատը, անխնա ոտատակ է տալիս Էմմայի հոգու այգին ։

Ի՞նչը կարող էր մեղմել Էմմայի ցավը , ո՞վ կարող էր բուժել նրա դեռ չսպիացած խորը վերքերը ։ Կարճ են մարդկային ձեռքերն ու անզոր մարդկային խոսքերը, օգնության հասնելու մարդկային հոգուն ։ Խոցված ու ցավերից ամրակուռ դարձած Էմման շարունակում է իր

մենամարտը սեփական ճակատագրի հետ ։ Անասելի խորը ցավն ու կսկիծը պատում է Էմմայի հոգուն , ինչը և իր ծանր հետևանքն է թողնում նրա կյանքի ու առողջության վրա ։ Նա իր մխիթարությունը գտնում էր սիրելի զավակների ու թոռնեիր մեջ ։

Թոռնիկներից երեքը ՝ Անին, Էմման և Լիզան գերազանց ավարտում են UCLA համալսարանը, իսկ Արաքսը գերազանց ավարտում է UC IRVINE համալսարանը ։

Անին դառնում է դեղագործ, Էմման՝ իրավաբան , Արաքսը՝ ինժեներ և ծրագրավորող, իսկ Լիզան սովորում է Սան-ֆրանցիսկոյում , ատամնաբույժի մասնագիտությամբ ։

Նրանց բոլորի հանդեպ մեծ սերն էր , որ ուժ էր տալիս Էմմա տատիկին, պայքարելու և ժամանակավորապես հաղթելու վրա հասած հիվանդությանը ։

Այդ տարիներին նա կարողացավ տեսնել իր երկու թոռնիկների՝ Անիի ու Վիքենի եւ Էմմայի ու Մանվելի թագն ու պսակը, ինչպես նաև տեսնել երեք ծոռնիկներին ՝ Քրիստոֆերին, Էմլիին և Էլլային, ովքեր ժպիտ, ուրախություն և աչքերի փայլ էին պարգևում Էմմա տատիկին։

Ցավոք, այդ պայքարը երկար չտևեց։ Ծանր հիվանդուությունը օրըստօրէ թուլացրեց Էմմա տատիկի առողջությունը և վերջնականապես կարողացավ հաղթել նրան ։

2022 թ - ի Նոյեմբերի 20 - ին Էմմա Սարգսյանը կնքեց իր մահկանացուն, հարազատների սրտում և հուշերում թողնելով մի խոր կարոտ ։ Ննջիր խաղաղությամբ սիրելի մեծ մայր ։ Քեզ բարի հավերժություն ։

Երբ որ նայում եմ մորս երեսին՝

Ամենքն ինձ այնպես բարի են թվում,

Եվ հավատում եմ, որ Քրիստոսին

Տեսել է մայրս՝ վշտերի բովում:

Երբ որ նայում եմ մորս երեսին՝

Այս չար աշխարհն էլ բարի է թվում:

Երբ նեղն եմ ընկնում ՝ երբ հույսն է հանգչում ՝

Նախ Աստված, ապա մորս եմ կանչում:

Photos & Video

Condolences

Add a Candle or Spiritual Image

Click below to add to your message.

Loading...
'