Obituaries

'

Arpik Nazaryan Արփիկ Նազարյան

1/15/1937 - 1/10/2023

Text:

Obituary For Arpik Nazaryan Արփիկ Նազարյան

Արփիկ Նազարյան. մահախոսական

Միայն հողի հետ կարող եմ չափել

Սիրտը մայրական , հավերժ , բարեգութ ,

Հավերժ սիրառատ , և հավերժ անսուտ ,

Միայն հողի հետ կարող եմ չափել ։

Ու եթե անսուտ այս հողի վրա

Հազար ձևերով կյանքն է ողբոջում ,

Այդ նրանից է , որ ծոցում նրա

Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում ։

Աշխարհ գալով , անկախ մեր կամքից , մեզ անբաժան ուղեկից են դառնում ուրախությունն ու տխրությունը , երջանկությունն ու դժբախտությունը ։ Եվ մերթընդմերթ ծովի ալիքների նման բարձրանալով ու իջնելով , ուղեկցում մեզ մինչ վերջին կանգառն այս կյանքի ։ Հարգելի սգո մասնակից բարեկանմեր և հարազատներ․ Այսօր մեզ բոլորիս համար հրաժեշտի օր է․ Այստեղ ենք , որ դեպի անծիր հավերժություն ճանապարհենք մեր սիրելի Արփիկ տատիկին ։

Արփիկ Նազարյանը ծնվել է 1937 թ - ի Հունվարի 15 - ին,Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նա իր սիրասուն ծնողների ՝ Գեղամ և Պայծառ Նազարյանների առաջնեկն էր ։ Նրանից հետո լույս աշխարհ եկան երկու եղբայրները՝ Ժիրայրը և Խաչիկը ապա երկու քույրերը՝ Մարիամը և Անահիտը։ Բոլոր հինգ զավակներն էլ մեծանում էին ծնողների սիրո և հոգատարության մթնոլորտում ։ Արփիկը լինելով նրանց ավագ քույրը, յուրահատուկ խնամքով էր վերաբերվում իր սիրելի եղբայրներին և քույրերին ։

Արփիկը իր կրթության ճանապարհը սկսում է Հալեպի կրթարանից, սակայն 1946 թ-ին բազմաթիվ հայրենադարձների պես, Նազարյանների բազմանդամ ընտանիքը ներգաղթում է Հայրենիք և բնակություն հաստատում մայրաքաղաք Երևանում, որտեղ և Արփիկը շարունակում է իր ուսումը ։

Կյանքի դժվար իրավիճակներից ելնելով , Արփիկը ստիպված է լինում ուսմանը զուգահեռ աշխատել, որպիսի կարողանա ինչ որ չափով օգնել սիրելի ծնողներին և թեթևացնել նրանց ընտանեկան ծանր հոգսը։ Այո, նա փորձում էր թեթևացնել ընտանիքի ծանր հոգսը, սակայն դաժան ճակատագրի անողորմ ձեռքը, կյանքի 14 տարեկանում , խլում է սիրելի եղբոր՝ Նազարի կյանքը։ Հարվածը շատ խորը հետք է թողնում ողջ ընտանիքի , հատկապես Արփիկի սրտում։

Տարիները անցնում են մեկը մյուսի ետևից և 1959 թվականին , արդեն երիտասարդ Արփիկը հանդիպում է իր կյանքի սիրելիին ՝ Եդվարդ Գասպարյանին և նրա հետ ամուսնանալով կազմում իրենց սիրո օջախը։ Տերը նրանց սիրո ընտանիքը օրհնում է երկու հրաշալի դուստրերով ․ 1960 թ -ն ծնվում է առաջնեկը՝ Մարիամը, իսկ 1961 թ -ին լույս աշխարհ է գալիս Լանան։ Կյանքը լցվում է նոր գույներով և նոր իմաստ ստանում ։ Աղջիկները մեծանում են, հասակ են առնում , ամուսնանում և ամեն մեկը երջանկանում են իրենց բաժին օրհնություններով ։

1988 թ -ին , փոքր աղջիկը ՝ Լանան իր ընտանիքով տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատում Կալիֆորնիայում ։ Երկու տարի անց , Արփիկը իր ամուսնու ՝ Էդվարդի հետ նույնպոս տեղափոխվում են Միացյալ Նահանգներ սիրելի աղջկա մոտ։ Երկու տարի անց նույն ճամփան են կտրում մեծ դուստրը ՝ Մարիամը իր ընտանիքի հետ միասին։

Մեծ ընտանիքը կրկին հավաքվում է իրար շուջ և սկսում արձակել իր ճյուղերը արդեն օտար ափերում։

Արփիկը շատ հյուրասեր կին էր և չափազանց աշխույժ ։ Սիրում էր իր ձեռքով պատրաստել և հյուրասիրել ։ Նա իսկական ,,խոհանոցի վարպետ ՛՛ էր ։ Որքան էլ նրա մարմինը հոգնած կամ տկար լիներ, նա երբեք չեր ցույց տալիս։ Չեր սիրում որևէ մեկին նեղություն տալ ։ Նա ներսից այնքան ուժեղ էր , որ միշտ կարողանում էր հաղթող դուրս գալ ցանկացած իրավիճակից ։ Արփիկը երջանիկ էր այն ամենով ,ինչ ուներ և ինչով Բարձրյալը օրհնել էր նրան։

Երկու աղջիկները սիրելի մայրիկին երջանկացնում են , նրան պարգևելով երկուական թոռնիկներ։

Ցավոք կյանքի երջանիկ պահերին գալիս են փոխարինելու տխուր և անցանկալի օրերը՝

2007 թ -ին ընտանիքը զրկվում է սիրելի հայիրկի ներկայությունից․ սրտի անբավարարվածությունից կյանքից հեռանում է Եդվարդը։ Արփիկի ամբողջ օրվա զբաղմունքը դառնում է աննման թոռնիկների խնամքով և դաստեարակությամբ զբաղվելը։ Նրանք տատիկի օրերը լցնում էին ուրախությամբ և մխիթարությամբ։

2019 թ -ից Արփիկի առողջությունը սկսեց իր տեղը զիջել հիվանդությանը։ Երբեմնի առողջ , կենսուրախ և աշխույժ Արփիկը գամվում է անկողնուն ։ Շուրջ երեք տարի դուստրերը խնամելով սիրելի մայրիկին, արեցին հնարավորը և անհնարինը, սակայն հիվանդությունը վերջնականապես կարողացավ հաղթել և 2023 թ - ի Հունվարի 10-ին, թողնելով այս ժամանակավոր աշխարհը, Արփիկ Նազարյանը կնքելով իր մահկանացուն , բռնեց հավերժի ճամփան, ընտանիքի և հարազատների սրտում թողնելով վիշտ, կարոտ և բարի հիշատակ։

Ննջիր խաղաղությամբ, սիրելի մայրիկ և տատիկ։

Քեզ բարի հավերժություն։

Photos & Video

Add New Photos & Video

Condolences

Add a Candle or Spiritual Image

Click below to add to your message.

Loading...
'