Obituaries

'

Արթուր Մուրադյան Artur Muradyan

5/4/1971 - 4/22/2023

Text:

Obituary For Արթուր Մուրադյան Artur Muradyan

Արթուր Մուրադյան

___մահախոսական___

Անդարձ Ժամանակ , ինչու՞ կանգ առար, Ինչու՞ կոտրեցիր իմ շիվը դալար։ Հազար երազներ, մնաց անկատար, Հազար գարուններ դարձրեցիր խավար։ Դեռ նոր էր ծաղկում իմ պարտեզ այգին, Ծաղկուն գարունի շողից արթնացած․ Ինչ չհասցրի իմ ժամանակին, Այն քեզ եմ հանձնում, պահիր, Տեր Աստված։

Գույժը բոլորիս տակն ու վրա արեց, պատկերացնել անգամ դժվար է ․․․ Ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Արթուրը այլևս մեզ հետ չէ ։ Ժպիտ պարգևող , աշխույժ և կյանքով լի Արթուրը ։ Այո, նա մեզ հետ չէ․ Այլևս հավերժությունն է նրա տունը ։ 1971 թ - ին մայրաքաղաք Երևանում, Խաչիկ և Սյուզաննա Մուրադյանների ընտանիքում ուրախություն էր, մեծ ուրախություն ։ Լույս աշխարհ էր եկել անդրանիկ և միակ զավակը ՝ Արթուրը։ Հենց ծննդյան առաջին օրվանից էլ նրա հետ կապվեցին սիրասուն ծնողների բոլոր երազանքներն ու երջանիկ ապագայի բոլոր հույսերը ։ Արթուրը մեծանում էր ծնողական տաք և սիրո մթնոլորտում ։ Նրան սիրում էին բոլորը ՝ ոչ միայն ընտանիքն ու հարազատները , այլ նաև հարևաններն ու շրջապատը ։ Ժպիտ պարգևող էր Արթուրը , կյանքն ասես նրա մեջ եռում էր և ինչը քիչ է հանդիպում իր հասակակիցների մեջ , նա զարմանալի ստեղծարար միտք ուներ ։ Սիրում եր ուսումնասիրել տարբեր էլէկտրոնային սարքավորումներ և փորձում նրանցից մի նոր բան պստրաստել ։ Եվ որքան էլ զարմանալի էր , 7 տարեկան հասակում Արթուրը պատրաստում է իր առաջին ինքնաշեն ռադիոընդունիչը։ Անշուշտ այս հարցում նրա վրա մեծ ազդեցություն է ունենում սիրելի հայրիկը, ով աշխատում էր Երևանի կենտրոնական կապի ծառայությունում , որպես գլխավոր ինժեներ։ Մանկության անհոգ օրերին գալիս են փոխարինելու ուսման տարիները և 1978 թ - ին Արթուրը սկսում է հաճախել Անգլիական միջնակարգ դպրոց ։ Առաջադեմ , խելացի և համեստ Արթուրը պարզապես չեր կարող վրիպել ուսուցչական անձնակազմի աչքից ։ Դպրոցում կազմակերպած յուրաքանչյուր միջոցառման ոգեշնչողն ու համեմողն էր նա և եթե հանկարծ որևէ միջոցառումից Արթուրը բացակայեր , բոլորն ասում էին ,, կարծես կյանքը բացակայում է ,, ։ Այո , Արթուրի ամեն մի խոսքը, հումորը , և ընկերասիրությունը կյանք էր սփռում իր շրջապատի մեջ, ինչը և նրան ուղեկցեց մինչև կյանքի վերջը։ Չափազանց ընկերասեր էր , կարիքը նկատող և օգնության ձեռք մեկնող , անգամ ինչպես վկայում են Արթուրի մասին, նա պատրաստ էր իր վերջին շապիկն էլ տար ընկերոջը։ Արթուրը յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ էր լցված նաև սիրելի ընտանիքի նկատմամբ ։ Մեծ մայրը ՝ Անիկ տատիկը, ով ապրում էր իրենց հետ նույն հարկի տակ , Արթուրին համարում էր իր աջ ձեռքը, ով անտրտունջ կարող էր ծառայել իրեն՝ վազել խանութ գնումների համար կամ կատարեր որևէ առաջադրանք ։ Նրանք երկուսն էլ յուրահատուկ սիրով կապված մէին միմյանց հետ։ 1988 թ - ին , դպրոցն ավարտելուն պես Արթուրը ընդունվում է Պետական Համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ ։ 1992 թ - ին , կիսատ թողնելով ուսումը , ընտանիքի հետ միասին տեղափոխվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատում Լոս Անջելեսում ։ Սիրելի հայրիկի վատառողջ լինելու պատճառով Արթուրի ուսումը հետաձգվում է և նա անցնում է աշխատանքի , որպիսի ֆինանսապես աջակցի սիրելի ծնողներին։ Բոլորը նրան խորհուրդ էին տալիս հավաքել և մի կողմ դնել աշխատած գումարը , սայկայն Արթուրը այդ բոլոր գումարը ծախսում էր ընտանիքի վրա, որ երջանիկ պահեր նվիրեր իր սիրելի ծնողներին, քանի դեռ նրանք իր կողքին են։ Որոշ ժամանակ անց Արթուրը մեկնում է Սան Ֆրանցիսկո և սովորում ֆինանսավորում և մենեջմենտ, իչը նրա համար աշխատանքի նոր հորիզոններ է բացում ։ Կարճ ժամանակ հետո Արթուրը աշխատանքի է ընդունվում ,,Քրայսլեր,, հետո ,,Շեվրոլետ,, ընկերությունում որպես վաճառքի մենեջեր իսկ հետո որպես գլխավոր մենեջեր ։

1997 թ - ին Արթուրի կյանքը լցվում է նոր գույներով ․ Նա հանդիպում է գեղեցկադեմ Վարդուհի Նազիկյանին և ամուսնական ուխտով միմյանց կապում իրենց բախտն ու ճակատագրերը ։

1997 թ - ի Նոյեմբերի 21- ին լույս աշխարհ է գալիս նրանց առաջնեկը, հրաշք Էնի Քերոլայնը, ում անվանակոչեցին սիրելի մեծ մայրիկի ՝ Անիկ տատիկի հիշատակին ։

Իսկ 2004 թ - ի Դեկտեմբերի 9- ին , Տերը նրանց է պարգևում ևս մեկ աննման դուստր, լույս աշխարհ է գալիս չքնաղ Սյուզանը ։ Աննկարագրելի էր ողջ ընտանիքի ուրախությունը, երկու հրեշտակային աղջիկները խինդով և ուրախությամբ լցրեցին տունը ։ Նրանցով էր բացվում առավոտը , աղմկոտ խաղով ուղեկցվում ողջ օրը և անուշ քնով ավարտվում ։ Նրանք երկուսն էլ Արթուրի աշխարհն էին, որոնց նա անսահման սիրում էր ։

Ընտանիքը Արթուրի համար վեհություն էր, որտեղ ամենից շատ նա ձգտում էր լինել և ժամանակ անցկացնել նրանց հետ ։ Արթուրը հոգատար հայր և ամուր հենասյուն էր իր դուստրերի համար ։ Նա ուրախանում և հպարտանում էր նրանց ամեն մի ձեռքբերումներով և հաջողություններով ։ Այդպիսի մեծ ուրախություն էր համակել Արթուրին, երբ ավագ դուստրը ՝ Էնին ընդունվեց WEST COAST համալսարան, սովորելու registered nurse-ի մասնագիտությունը ։

Արթուրը նաև մեծ սեր ուներ արվեստի և երաժշտության նկատմամբ․ Թեև նա չէր նվագում որևէ երաժշտական գործիքի վրա, բայց սիրում էր լսել հատկապես Բլյուզ և Ջազ ։ Այդպիսի անձնավորություն էր Արթուրը , շռայլ հոգով ու անկեղծ , առաքինի ու բարեկիրթ, որ կարողանում էր մարդկանց ժպիտ և ուրախություն պարգևել, քանի որ սիրում էր նրանց իր ամբողջ սրտով ։ Եվ նույնքան սիրված էր ինքը, քանի որ անսահման նվիրված էր իր հարազատներին և շրջապատին ։

Դեռ նոր պետք է սկսվեին երջանիկ օրերն ու տարիները , դեռ այնքան հույսեր պետք է կյանքի կոչվեին , դեռ այնքան երազանքներ պետք է իկատար ածվեին , սակայն սիրելի Արթուրի մահվան լուրը ցնցեց ողջ ընտանիքին ու հարազատներին ։

2023 թ - ի Ապրիլի 22- ին, ժամը 10։50- ին , դադարեց բաբախել Արթուրի երազանքներով լի սիրտը , խորը վշտի մեջ թողնելով սիրելի ընտանիքին և հարազատներին ։

52 գարուն միայն ապրած, իր կյանքն ու նպատակները անավարտ թողած հեռացավ աշխարհից , տանելով իր հետ մի ամբողջ աշխարհ ։ Մեր անգին գանձ , առանց քեզ մեր աշխարհն ու կյանքը էլ երբեք նույնը չեն լինելու ։ Քեզ պահելու ենք մեր սրտերում, թանկ հիշատակներդ փայփայելու ենք քանի կանք ։ Ննջիր խաղաղությամբ, քեզ բարի հավերժություն ։

Photos & Video

Condolences

Add a Candle or Spiritual Image

Click below to add to your message.

Loading...
'